Տավուշի սահմանամերձ համայնքների բուժաշխատողներն արժանացել են Առողջապահության նախարարության պատվոգրերի
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության առողջապահության համակարգում բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի, ինչպես նաև Մայրության և գեղեցկության օրվա առթիվ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների մի խումբ բուժաշխատողներ արժանացել են ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրերի: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Տավուշի մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ան ունից ավելի քան երեք տասնյակ բուժաշխատողների պատվոգրեր են հանձնվել:
Շնորհավորելով առողջապահական համակարգում աշխատող կանանց` Արմեն Մուրադյանը կարևորել է սահմանամերձ բնակավայրերում բնակչությանը բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման որակի բարձրացմանն ուղղված շարունակական աշխատանքները: Առողջապահության նախարարը բարձր է գնահատել համակարգում աշխատող կանանց մեծ հարգանքի արժանի ամենօրյա գործունեությունը, ընդգծել, որ նրանց ներկայությունը բժշկական հաստատություններում ձևավորում է հոգատարության և գթասրտության առանձնահատուկ մթնոլորտ: