Աղջիկների թլպատման արյունալի ծիսակարգ՝ որպես տղամարդկանց փրկության միջոց (լուսանկարներ)
Lifestyle«Տղամարդկանց համար հավերժական ու ամենալուրջ սպառնալիքը մնում է կինը՝ բոլոր դժբախտությունների կենտրոնը, որը կարող է բաժին հասնել ուժեղ սեռի ներկայացուցիչներին: Դրա մեղավորն այն է, ինչը գտնվում է նրա ոտքերի միջև: Այդ իսկ պատճառով այն հարկավոր է կտրել»,- այդպես է կարծում եգիպտացի քաղաքական գործիչ Նասեր Ալ-Շաքերը, որը հասավ այն բանին, որ օրինականացվի աղջիկների թլպատումը:

Այդ հիրավի բարբարոսական ավանդույթը երկար դարեր կիրառվում է տարբեր ժողովուրդների մոտ: Ամեն տարի այդ դաժան վիրահատությանը ենթարկվում է մի քանի հարյուր հազար աղջիկ: Reuters Siegfried Modola գործակալության լրագրողին հաջողվել է գտնվել նման ծեսերից մեկին քենիական Պոկոտ ցեղի մոտ ու մի քանի լուսանկար անել, որոնք պատկերում են այն տանջանքները, որոնցով ստիպված են անցնել աղջիկները:

Հենց Քենիայում անչափահաս աղջիկների թլպատումը օրենքով արգելված է: Այդուհանդերձ, ցեղերը չեն հրաժարվում այդ ավանդույթից, քանի որ համարվում է, որ աղջիկների թլպատումը վտանգավոր չէ ու նա կկարողանա ամուսնանալ:

Արարողությունը անցկացվում է հյուղակում կամ ամբողջ համայնքի աչքի առաջ: Այդ ամենը կատարվում է հակահիգիենիկ պայմաններում, որի արդյունքում աղջիկների մեծ մասը ստանում են արյան վարակում, ինչը հաճախ մահացու ավարտ է ստանում:

Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ պայքարում են դրա դեմ, սակայն հաճախ՝ անհաջող: Այդ միտումը, սակայն, դիտվում է ոչ միայն հետամնաց ցեղերի մոտ, այլև Եվրոպայի ամենազարգացած երկրներում՝ ոչ թե սովորական քարերի վրա, այլև մասնավոր թանկ կլինիկաներում:


Այդուհանդերձ, դրանից այս սարսափելի սովորույթի էությունը չի փոխվում:

