Ծիծեռնակաբերդում ծիծաղել չի կարելի. Մանվել Գրիգորյան
ՀարցազրույցՊարզվում է, որ ՀՀԿ կանայք առանձնակի թուլություն ունեն ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի նկատմամբ:
Այս եզրահանգմանը կարելի է գալ` կարդալով վերջինիս մեկնաբանությունը` Ծիծեռնակաբերդում հրճվանք ապրող կանանց պահվածքի հետ կապված:
Ըստ Նաղդալյանի` ՀՀԿ-ականները պարզապես ուրախացել էին, քանի որ կարողացել էին 3000 հոգով համախմբվել ապրիլի 24-ի խորհրդի եւ գաղափարի շուրջ:
Փաստորեն, ՀՀԿ կանայք այնքան չէին հավատում սեփական ուժերին, որ համախմբվելու դեպքում պարզապես ցնցվեցին, ուրախությունից խելագարվեցին եւ չկարողացան զսպել սեփական էմոցիաները:
Այս խայտառակ պահվածքի հետ կապված մի շարք տղամարդ պատգամավորներ պարզապես հրաժարվեցին մեկնաբանություններ տալ Orer.am-ին, ոմանք էլ հպանցիկ կերպով պատասխանեցին հարցերին:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ նշեց. «Մեր հասարակությունն այնքան լավ ու այնքան բուռն գնահատականներ տվեց նրանց, որ ես ավելացնելու ոչինչ չունեմ»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանն էլ նկատեց. «Ես անձամբ նկարները չեմ տեսել, չեմ կարող ասել, թե ինչ է կատարվել, բայց Ծիծեռնակաբերդում ծիծաղել չի կարելի»:
Սոսե Չանդոյան