Խնդիրը ոչ միայն վախն է, այլև ֆինանսական կողմը. Ինեսսա Նազարյան
ՀասարակությունԱպրիլի 7-ը Առողջության համաշխարհային օրն է: «Էկոսենս» ախտորոշման լաբորատորիան կանանց մեկ ամսյակի առթիվ հայտարարած ակցիան շարունակելու է ևս մի շաբաթով՝ մինչև ապրիլի 11-ը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Էկոսենս» ախտորոշման լաբորատորիայի տնօրեն, համաճարակաբան, բժշկական գիտությունների թեկնածու Ինեսսա Նազարյանը:
Վահանագեղձի հիվանդությունների տեսանկյունից մենք ապրում ենք շատ անբարեպաստ շրջանում, ասաց Ինեսսա Նազարյանը: «Պետք է մի քանի տարին մեկ գոնե մի անգամ սոնոգրաֆիա անցնել՝ պարզելու համար խնդիրներ ունեն: Մարդիկ ունեն այն վախը, որ ստուգվելուց հետո կարող է հիվանդություններ հայտնաբերվեն: Սակայն, ակցիաներ անելով հասկանում ենք, որ հիմնականում խնդիրը ոչ միայն վախն է, այլև ֆինանսական կողմը»: