ՀՀ դրամը մարտին արժևորվել է
ՏնտեսությունՀանրապետության սպառողական և արտարժույթի շուկաներում 2015թ. մարտին փետրվարի համեմատ արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի համապատասխանաբար 0.1 և 0.2 տոկոս նվազում (ՀՀ դրամն արժևորվել է):
Ինչպես տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2015թ. մարտին 2014թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 2.3 և 3 տոկոսով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների և հաշվարկային փոխարժեքի` համապատասխանաբար 1.2 և 2.2 տոկոս հավելաճ:
2015թ. մարտին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 477.7 դրամ, ինչը գերազանցել է 2014թ. մարտի համապատասխան ցուցանիշը 15.3 տոկոսով (414.22 դրամ):