Օդեսայում հրդեհել են ադրբեջանցուն պատկանող ռեստորանները
ՀասարակությունՕդեսայում, որտեղ անցյալ ամբողջ գիշեր կրակոցներ են հնչել, ամբողջությամբ այրվել են «Սուլթան» եւ «Աբշերոն» ռեստորանները, որոնք պատկանում են ադրբեջանցու:
Այս մասին հայտնել է TCH հեռուստաալիքը: Նշվում է, որ թեեւ գիշերը մոտ ժամը 4:15-ին գրեթե միաժամանակ հրդեհված ռեստորանները հանգցնելու վրա աշխատել են 6-ական հրշեջ հաշվարկներ, սակայն, նրանց չի հաջողվել փրկել դրանց անգամ փոքր մասը:
Զոհվածներ եւ տուժածներ չկան: Ադրբեջանցուն պատկանող երկու ռեստորանների հրդեհվելու պատճառը դեռեւս հայտնի չէ: