Քարդաշյան ընտանիքի այցը Հայաստան թուրքական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է
ՀասարակությունՔիմ Քարդաշյանի այցը Հայաստան հայտնվել է թուրքական լրատվականների ուշադրության կենտրոնում: Ինչպես հաղորդում են թուրքական տարբեր լրատվականներ փաստում են, որ հոլիվուդյան ռեալիթի-շոուի աստղը Հայաստան է այցելում Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի առնչությամբ:
Թուրքական «Հուրիեթ»-ը գրում է, որ ամուսնու` Քայնե Ուեսթի, դստեր` Նորթի և ընտանիքի մյուս անդամների հետ Հայաստան եկող Քիմ Քարդաշյանը այստեղ կմնա ութ օր:
Այցելության ընթացքում կնկարահանվի նաև Keeping Up With The Kardashian’s հերթական ռեալիթի-շոուն:Թուրքական մեկ այլ` internethaber.com-ը ուշադրություն են հրավիրել այն բանի վրա, որ Ցեղասպանության տարելիցին ընդառաջ Քիմ Քարդաշյանի ընտանիքից զատ
Հայաստան են այցելելու նաև Ջորջ և Ամալ Քլունիները, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը: