Իսպանիայում ընթացող բասկետբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի վերջին խաղերից հետո ՖԻԲԱ–ն կազմել է խաղային օրվա լավագույն 5 դրվագները։
Ամենագեղեցիկն է ճանաչվել ԱՄՆ–Նոր Զելանդիա խաղում (98:71) Կայրի Իրվինգի կատարծ «ալեյ–հուպ» փոխանցումը Էնթոնի Դևիսին, ով ստանալով գնդակը երկու ձեռքով այն մխրճել է զամբյուղի մեջ։