Ազգային պատկերասրահում կբացվի Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված «Վկայություն» ցուցահանդեսը
ՀասարակությունՀայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված «Վկայություն» խորագրով ցուցահանդեսը: Ինչպես տեղեկացրին ՀԱՊ հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցահանդեսը կբացվի ապրիլի 18-ին:
Ազգային պատկերասրահը թեմային անդրադառնալու է մի քանի ցուցահանդեսներով` մեկ գաղափարի և մեկ խորագրի ներքո: Ցուցահանդեսը ներկայացնելու է Մեծ եղեռնը վերապրած մարդկանց և նրանց սերունդների ստեղծագործությունները: Ցուցահանդեսի ընթացքում տեղի կունենան թեմատիկ դասախոսություններ, կրթական ծրագրեր՝ «Իմ Կոմիտասը», «Վերածննդի արկղիկ» խորագրերով: Տեղի կունենա Պողոս Եղիազարյանցի «Արևմտյան Հայաստանի ազգագրական երգեր» համերգը։