Ես չափազանց հուզված եմ, որ այստեղ եմ. Քլոե Քարդաշյան
Lifestyleblog.1in.am-ը գրում է.
Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քլոեն, ով վերջինիս հետ ժամանել է Հայաստան, հիացական արտահայտություններ է գրել ֆոյսբուքյան իր էջում՝ կապված իրենց երևանյան այցի ու երկրպագուների ջերմ ընդունելության հետ:
«Չափազանց գեղեցիկ էր Հայաստան մեր այցն ու մեզ ցուցաբերած սերը: Ես անկեղծորեն չեմ կարողանում հավատալ, որ դուք հրեշտակների պես հյուրանոցի բակում էիք ծաղիկներով ու ժպիտներով: Ես շատ եմ ուզում գոնե մի քիչ քնել ու Հայաստանը տեսնել ցերեկով: Հուսով եմ՝ կկարողանամ քնել: Ես չափազանց հուզված եմ, որ այստեղ եմ»,- գրել է Քլոեն: