Ձկնամթերքն ու բանջարեղենը մարտին էժանացել են
ՏնտեսությունՀայաստանի պարենային ապրանքների շուկայում մարտին էժանացում է նկատվել: Ձկնամթերքի գինը նախորդ տարվա մարտի համեմատ արձանագրել է 6.1 տոկոս նվազում, իսկ փետրվարի համեմատ ձկան գինը նվազել է 4.3 տոկոսով:
«Արմենպրես»-ի փոխացնցմամբ` էժանացում է նկատվել նաև բանջարեղենի շուկայում: Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 3.2 տոկոսի գնանկում, իսկ 2015թ. փետրվարի համեմատ գները նվազել են 2.8 տոկոսով: Դա հիմնականում պայմանավորվել է կարտոֆիլի` 14.8%, վարունգի՝ 11.1%, լոլիկի` 4.8%, սնկի՝ 4.4%, ճակնդեղի 4.2% գնանկումով:
Ձվի հանրապետական միջին գինը փետրվարի համեմատ նվազել է 2.1 տոկոսով, իսկ հացամթերքի շուկայում 1.5 տոկոս գնանկում է գրանցվել: Շաքարավազի հանրապետական միջին գինը փետրվարի համեմատ գրանցել է 1.3 տոկոս գնանկում: Մսամթերքի ապրանքախմբում 2015թ. մարտին, 2014թ. մարտի համեմատ, գրանցվել է 7.6 տոկոս գնաճ, իսկ 2015թ. փետրվարի համեմատ` 0.8 տոկոս գնանկում:Նշենք, որ 2015թ. մարտին փետրվարի համեմատ պարենային ապրանքների շուկայում գնանկումը կազմել է 0.9 տոկոս`պայմանավորված ձկնամթերքի, կենդանական և բուսական յուղերի, բանջարեղենի և կարտոֆիլի, ձվի, հացամթերքի, շաքարավազիէժանացմամբ:
X