Քիմ Քարդաշյանը՝ «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ (լուսանկարներ)
LifestyleՔիչ առաջ քրոջ՝ Քլոեի հետ Երեւանում շրջելու դուրս եկած հեռուստաստղ Քիմ Քարդաշյանը նախ այցելել է «Մայր Հայաստան» հուշարձան, որտեղ մի փոքր զբոսնելուց եւ լուսանկարներ անելուց հետո ուղեւորվել է «Կասկադ» համալիր։
Ենթադրվում է, որ հետո Քիմն ու Քլոեն ուղեւորվելու են քաղաքից դուրս։
Հիշեցնենք, որ Քարդաշյանի ամուսինն՝ Քանիե Ուեսթն ու դուստրը՝ Նորթը, որոնք նույնպես նախօրեին ժամանել են Հայաստան, այսօր քույրերին չեն ուղեկցում։