Դոլարի փոխարժեքը կրկին աճում է
ՏնտեսությունՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` ապրիլի 9-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.56 դրամով` կազմելով 475.55 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 5.38 դրամով և կազմել 510.79 դրամ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.23 դրամով` կազմելով 9.05 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխ արժեքն նվազել է 5.25 դրամով և կազմել 704.05 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը ապրիլի 9-ին կազմել է 18 հազար 457.99 դրամ, արծաթի գինը՝ 257.47 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 873.18 դրամ: