Կանադան ապրիլի 24-ին Երևանում կներկայանա երկու նախարարով և երեք պատգամավորով
ՀասարակությունՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական արարողությանն ապրիլի 24-ին Երևանում Կանադան կմասնակցի հատուկ պատվիրակությամբ: Ինչպես հաղորդում է «Հորիզոն»-ը, այս մասին տեղեկությունը հայտնել է Հայ Դատի Կանադայի հանձնախումբը:
Պատվիրակության կազմում կլինեն երկու նախարարներ, Կանադայի խորհրդարանի երեք անդամներ և Հայաստանում Կանադայի դեսպանը: