Էմիլ Պողոսյանը և՛ մոդել , և՛ երգիչ…
LifestyleՎերջերս համացանցում բավականին շատ է քննարկվում երիտասարդ Էմիլ Պողոսյանը: Շատերին էր տանջում այն հարցը, թե հիմնականում ինչ գործունեություն է ծավալում այս հմայիչ երիտասարդը: Էմիլ Պողոսյանը զբաղվում է ոչ միայն երաժշտությամբ, այլև մոդելային կարիերայով:
Պետք է նշել, որ վերջինս բավականին մեծ հաջողությունների է հասել այս բնագավառում: Էմիլը մի քանի անգամ ներկայացրել է Հայաստանը միջազգային մրցույթներում և ձեռնունայն չի վերադարձել:
Իսկ երգի ասպարեզում երիտասարդն առաջին քայլերն է անում, չնայած որ փոքրուց երգել է և ունի երաժշտական կրթություն: Վերջերս նա հանդիսատեսի դատին ներկայացրեց Մայքլ Բուբլեի Home ստեղծագործությունը: Իսկ, այնուամենայնիվ, երգի՞չ թե՞ մոդել՝ ժամանակը ցույց կտա: