Մեր ժամանակների գեղեցիկ աստղերի ոչ պակաս գեղեցիկ դուստրերը (լուսանկարներ)
LifestyleՆայելով այս հայտնի ու գեղեցիկ կանանց աղջիկների լուսանկարներին՝ հասկանում ենք, որ բնությունը հրաշք է գործել՝ այս դեռատի աղջիկները ջրի երկու կաթիլի պես նման են իրենց մայրերին: Զարմանալի է, սակայն նրանցից շատերը հանդես են գալիս այն նույն ամպլուայով, ինչ իրենց մայրերը: Տեսնենք, թե ինչպիսին են Հոլիվուդի ու պոդիումների թագուհիների աղջիկները:
Սինդի Քրոուֆորդ-Կայա Գերբեր

Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնի մոդելի երեխաներին համարում են ամենագեղեցիկ աստղային երեխաները: Դրա համար նրանք շնորհակալ են իրենց ծնողներին՝ 90-ականների գլխավոր մոդելին ու նրա ամուսնուն՝ նախկինում նույնպես մոդել, ներկայում գործարար Ռենդի Գերբերին: Այսօր 14-ամյա գեղեցկուհի Կայան Սինդիի պատճենն է:
Քիմ Բեսինջեր-Այրլենդ Բոլդուին

Դերասաններ Քիմ Բեսինջերի ու Ալեք Բոլդուինի 19-ամյա դուստրը նույնպիսի գեղեցկուհի է, ինչպիսին մայրը՝ բարձրահասակ, շիկահեր մոդել, ով իր ճանապարհն է հարթում դեպի մոդելային բիզնես:
Վանեսա Պարադի-Լիլի-Ռոուզ Դեփ

Երգչուհի Վանեսա Պարադիի ու դերասան Ջոնի Դեփի 15-ամյա աղջիկը հիշեցնում է Վանեսային ջահել տարիներին:
Ռոբին Ռայթ-Դիլան Փեն

Աղջիկն արդեն զարդարում է նորաձևության ամսագրերի շապիկները:
Ռիզ Ուիզերսփուն-Ավա Ֆիլիպ

Մեծ ապագա է սպասվում դերասանուհու ու Ռայան Ֆիլիպի դստերը: Աղջիկը իր ծնողներից ժառանգել է լավագույնը: Նրան արդեն համարում են Հոլիվուդի ամենագեղեցիկ աղջիկներից մեկը:
Քեյթ Մոս-Լիլա Գրեյս Հեք

Սուպերմոդել Քեյթ Մոսի ու նրա 13 տարեկան դստեր անհավանական նմանությունը ոչ մեկ անգամ է դարձել բրիտանական տաբլոիդների օբյեկտ: Դիմագծերը, մազերի գույնը, շարժումներն ու ժեստերը աղջկան կարծես թելադրում են գնալ հայտնի մոր հետքերով:
Մելանի Գրիֆիթ-Ստելա Բանդերաս

Մելանի Գրիֆիթը իր 3 ամուսիններից մեկական երեխա ունի: Առավել հայտնի է նրա դուստրը՝ Դակոտա Ջոնսոնը, որի հայրը Դոն Ջոնսոնն է: Աղջիկը «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի գլխավոր աստղն է: Գրիֆիթին, սակայն, ամենաշատը նման է Անտոնիո Բանդերասից ունեցած միակ դուստրը՝ Ստելան: Նա Հոլիվուդի գլխավոր մաչոյի միակ երեխան է:
Մադոննա-Լուրդես Լեոն

Մադոննայի դուստրը մոր երիտասարդ տարիների պատճենն է: Լուրդեսը, ում հայրն էր կուբացի ֆիթնես մարզիչը, նման է նաև հորը: