Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
ՀասարակությունՀՀ տարածքում ապրիլի 10-ի ժամը 08.00-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, եղանակային պայմաններից ելնելով՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: