Տոռնադոն ավերել Է ԱՄՆ-ի Ֆեյրդեյլ բնակավայրը
ՀասարակությունՄեկ մարդ Է զոհվել, եւս յոթը՝ վերքեր ստացել տոռնադոյի հետեւանքով, որը մոլեգնել Է ԱՄՆ-ի Իլինոյսի նահանգում, տեղեկացնում են տեղական փրկարար ծառայությունները:
«Ասոշիեյթեդ Պրես»-ի տվյալներով՝ տարեքից տուժել Է Ֆեյրդեյլ բնակավայրը: Տեղի հրշեջների ղեկավարը հայտնել Է, որ տոռնադոն վնասել Է ավանի գրեթե բոլոր 50 շենքերը՝ ավերելով դրանց մեծ մասը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: