Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է մաքսանենգության 10 դեպք
ՀասարակությունՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 9 պատահարի հետևանքով զոհվել է 2 մարդ, 11-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, ապրիլի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 9-ը: Բացահայտվել է գողության և կաշառակերության 4-ական, խարդախության 8, մաքսանենգության 10, յուրացման, շորթման և համակարգչային հանցագործության 1-ական դեպք: