Քամու պատճառով հոսանքազրկվել են Արտաշատի տարածաշրջանի համայնքները
ՀասարակությունՔամու հետեւանքով Արարատի մարզում զգալի վնասներ են գրանցվել: Վաղ առավոտյան գետին է տապալվել Արտաշատի կենտրոնական մայրուղուց դեպի աղբի գերեզմանոց տանող ճանապարհահատվածում գտնվող բարձրավոլտ լարման հոսանքի սյունը: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, երթեւեկությանը խանգարելուց բացի, տապալված սյունը կարող էր մարդկային զոհերի պատճառ դառնալ: Վաղ առավոտից հոսանքազրկված են ԱրտաշատÕ « տարածաշրջանի շատ համայնքներ: Դեպքին ճիշտ ժամանակին արձագանքել է Արարատի մարզային փրկակարական վարչությունը, որից հետո «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ-ի «Արաքս» մասնաճյուղի մասնագետները մեկնել են դեպքի վայր:
Այժմ ընթանում են վերականգնման աշխատանքներ, ինչից հետո կսկվի հոսանքի կանոնավոր մատակարարումը հոսանքազրկված համայնքներում:
Քամին վնաս է հասցրել նաեւ մարզի կանաչ բուսականությանը, թփերին, ճյուղակոտոր է արել ծառերը:
Լիլիթ Մաճկալյան