Կապան-Ծավ-Մեղրի ավտոճանապարհը դժվարանցանելի է
ՀասարակությունԿապան-Ծավ-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 52,5-րդ կմ հատվածում ապրիլի 10-ին` ժամը 17:00-ի սահմաններում, տեղի է ունեցել ճանապարհի հողային պաստառի վերին շեպի փլուզում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, շուրջ 300 խմ ծավալով քարաբեկորները փակել են ճանապարհի հիմնական հատվածը, որի պատճառով երթևեկությունը դարձել է դժվարանցանելի: Այժմ Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարում են մաքրման աշխատանքներ: