Քանյե Ուեսթը «Թումո»-ի սաների հետ երգ է կատարել
LifestyleՀայտնի ռեփեր Քանյե Ուեսթը ապրիլի 10-ին այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Ինչպես տեղեկացրին կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից, Քանյե Ուեսթը ծանոթացել է տարածքին, շփվել ուսանողների հետ:
«Քանյե Ուեսթը մտել է անիմացիայի դասընթացի սենյակ, շփվել դասախոսների և ուսանողների հետ, ծանոթացել երաժշտական թիմի հետ: «Թումո»-ի ուսանողները երգել են Քանյե Ուեսթի հետ, որից հետո նրան են ներկայացրել են իրենց նոր երգը: Քանյե Ուեսթը գնացել է կինոդահլիճ: Նրան հատկապես շատ դուր է եկել երաժշտական և անիմացիոն մասը: Նա շատ տպավորված էր կենտրոնի աշխատանքով»,- տեղեկացրին ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից:
«Թումո»-ի հանրային կապերի բաժնից հայտնեցին նաև, որ Քանյե Ուեսթը կարճ այցով էր եկել այնտեղ, բայց ռեփերն այնքան տպավորված է եղել, որ ժամեր է անցկացրել կենտրոնում: