Երևան, 15.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Փաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն Հովասափյան


«Կգործադրվեն առավելագույն ջանքերը, որպեսզի թուրքական ղեկավարությունը ճանաչի ցեղասպանությունը». Սերժ Սարգսյան

Հասարակություն

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին անցկացվելիք արարողությունները հակաթուրքական բնույթ չեն կրի, սակայն կգործադրվեն առավելագույն ջանքերը, որպեսզի թուրքական ղեկավարությունը ճանաչի ցեղասպանությունը: Այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ռուսական «Միր» հեռուստաընկերության «Միասին» հաղորդաշարի շրջանակում տված հարցազրույցի ժամանակ:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ հայկական կողմը մտադիր չէ հակաթուրքական հիստերիա բարձրացնել: «Այս տարի մենք կանցկացնենք բազմաթիվ արարողություններ: Բայց դրանք հակաթուրքական բնույթ չեն կրի: Մենք մտադիր չենք հակաթուրքական հիստերիա բարձրացնել, մանավանդ որ ես հարգանքով եմ վերաբերվում թուրք ժողովրդին: Բայց մենք առավելագույն ջանքերը կգործադրենք, որպեսզի թուրքական ղեկավարությունը ճանաչի Ցեղասպանությունը: Կարծում եմ, գուցե դա հայերի դեռ շատ սերունդների գործը կլինի: Համենայն դեպս, կարծում եմ, որ ոչ մի սերունդ չի հրաժարվի դրանից»,- ասել է ՀՀ Նախագահը:

Հարցին, թե ինչպե՞ս է ՀՀ Նախագահն այսօր գնահատում 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները, Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ Ցեղասպանությունը գործնականում առնչվել է յուրաքանչյուր հայ ընտանիքի, և այդ վայրագությունների զոհերին հիշատակելը հայ ազգի մի քանի սերունդների ազգային ինքնագիտակցության անբաժանելի մասն է կազմում:

«Մենք ուզում ենք, որ այս տարի Հայաստանը դառնա ցեղասպանությունների դեմ պայքարի հարթակ: Այդ նպատակով ապրիլի 23-ին մենք մեծ գիտաժողով կանցկացնենք՝ նվիրված ցեղասպանությունների դեմ պայքարին: Մենք ուզում ենք՝ մեր ձայնը լսեն աշխարհի բոլոր անկյուններում: Մենք ուզում ենք վերջ տալ բոլոր ցեղասպանություններին: Մենք ուզում ենք, որ ոչ ոք չժխտի արդեն տեղի ունեցած ցեղասպանությունները, քանզի ժխտումը հանգեցնում է կրկնության, անպատժելիությունը հանգեցնում է կրկնության»,- շեշտել է Նախագահ Սարգսյանը:

Պատասխանելով այն հարցին՝ հնարավո՞ր է զուգահեռներ տանել այն ժամանակ և այսօր տեղի ունեցող նման դեպքերի միջև՝ Սերժ Սարգսյանը բերել է մի շարք օրինակներ: «Կարծում եմ, այստեղ տեղին է նշել, որ Հոլոքոստի սարսափելի թափանիվը գործի դրվեց, երբ Երրորդ ռեյխի առաջնորդի շուրթերից հնչեց հետևյալ հռետորական հարցը. «Ո՞վ է այսօր հիշում հայերի ոչնչացումը»: Հետագայում ևս տեղի է ունեցել: Հիշենք Կամբոջան: Կարող եմ մի քանի օրինակ ևս բերել: Կարող եմ օրինակ բերել անգամ այսօրվանից՝ այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում: Ինչ է, դրանք ցեղասպանության տարրեր չե՞ն: Մարդկանց մի խումբ բառացիորեն որս է սկսել ուրիշ խմբի մարդկանց դեմ, որոնց կրոնն այլ է և այլ է ազգությունը: Նրանք ոչ միայն մարդկանց են որսում, այլև հիշատակը, ոչնչացնում են եկեղեցիները, պայթեցնում թանգարանները: Կարծում եմ, աշխարհի առաջատար երկրները պարզապես պարտավոր են ստանձնել քաղաքական պարտականություններ: Եվ այդ քաղաքական պարտականությունները ոչ մի պարագայում չենթարկել որևէ աշխարհաքաղաքական հաշվարկի, որովհետև նպատակը սուրբ էˋ թույլ չտալ ազգերի բնաջնջում, թույլ չտալ մարդկանց բնաջնջում»,- ընդգծել է ՀՀ Նախագահ Սե րժ Սարգսյանը: Նա կարևորել է բոլորի մասնակցությունը այդ սարսափելի չարիքի կանխարգելման գործում:

Ավետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա Կոստանյան«Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԱվետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԱնապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ» Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ ՍարգսյանԿապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ ՂազինյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանԱղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Արդյունաբերության կուլիսներում․ ինչ է իրականում կանգնած մեկ տոննա հանքաքարի հետևում Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ունենալ. Արմեն ԳևորգյանՄիապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան Փաշինյանը տարիներ շարունակ իրականացնում է ազգային էլիտաների հետապնդում. Լարիսա ԱլավերդյանԴավիթ Ղազինյանը առաջադրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահՀայաստանում օտարերկրյա ներդրումները շատ ե՞ն. եթե շատ չեն, ի՞նչու շատ չեն. Արամ Վարդևանյան Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal MattressesԻմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից Մեր երկրում քաղաքական հայացքների, խոսքի համար հետապնդումը վառ օրինակ է ապագա սերունդի համար. Արման ԱբովյանՁեր արդարացումները չի հետաքրքրում դաստիարակին, ով օրական 30 երեխայի տակդիր է փոխում. Յոլյան Սայլը տեղից կարող է շարժվել և համաժողովրդական մոբիլիզացիա տեղի ունենա. ապատիա, թե զայրույթ Կուզենայի լսել ձեր գնահատականը երկրի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակի մասին. Հ. Մնացականյան