Երևանի Շիրազի փողոցում «Օպել» մակնիշի մեքենա է այրվել
Օրվա իրադարձություններՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 11-ին` ժամը 02.07-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցում՝ «ՎիԷլՎի» խանութի մոտակայքում այրվում է «Օպել» մակնիշի ավտոմեքենա:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.17-ին, մարվել՝ 02.25-ին:
Շիրազի 6 հասցեի մոտակայքում այրվել է «Օպել Վեկտրա» մակնիշի 10QC099 պ/հ ավտոմեքենայի (վարորդ՝ Ա. Թ.) շարժիչի հատվածն ամբողջությամբ: