Սևան-Երևան ավտոճանապարհին մեքենա է ընկել ձորը
ՀասարակությունՍևան-Երևան մայրուղու 32-րդ կմ հատվածում ապրիլի 10-ին` ժամը 13.00-ին, «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը:
Պատահարի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, նույն օրը՝ ժամը 17.55-ին, վարորդը ևս մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: