Հայաստանը Քանյե Ուեսթին ստիպեց ժպտալ.«BuzzFeed News»
LifestyleՀայաստանն այն սակավաթիվ վայրերից է երկրի վրա, որ ստիպեց Քանյե Ուեսթին ժպտալ: Այսպես է մեկնաբանել «BuzzFeed News» կայքը ամերիկյան ճանաչված ռեփեր, «Գրեմմի» մրցանակաբաշպության բազմակի դափնեկիր Քանյե Ուեսթի «հայաստանյան ժպիտը»:
Հոդվածագիրն ընդգծել է, որ հայտնի ռեփերը լավ ժամանակ է անցկացրել Երևանում գտնվող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, որտեղ նա ծանոթացել է կենտրոնի սաների երաժշտական կատարմանն ու անիմացիոն նախագծերին: «Ուրբաթ օրը Քանյեն աչքի է ընկել` մայրաքաղաք Երևանում այցելելով թվային մեդիա ուսուցման կենտրոն:
Թվում է, նա լավ ժամանակ է անցկացրել, թեև Քանյեի պարագայում դա կարող էր միայն թվալ… բայց, Քանյեն ժպտում է, կրկնում եմ, Քանյեն իրոք ժպտում է»,- գրում է կայքը և հավելում , որ ռեփերի ժպիտը ակնհայտ է նաև ավելի վաղ արված նկարներում:Կայքը գրում է, որ Քանյե Ուեսթը մի քանի օր գտնվում է Երևանում:
Նա այստեղ է այցելել կնոջ` Քիմ Քարդաշյանի և դստեր` Նորթ Ուեսթի հետ: Նրանց են ուղեկցում են Քլոե Քարդաշյանը և նրա զարմուհիները, ովքեր ցանկանում են ծանոթանալ իրենց պապենական հողին: Նշվում է նաև, որ Քարդաշյաններն այստեղ նկարահանում են «Keeping up with Kardashians» ռեալիթի շոուն: