Երևանում համաքաղաքային շաբաթօրյակին միացել են նաև զինծառայողները
ՀասարակությունԵրևանում ապրիլի 11-ի անցկացվող համաքաղաքային շաբաթօրյակին միացել են նաև Երևանի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասերի զինծառայողները:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նրանց մասնակցությունը քաղաքի սանմաքրման աշխատանքներին ապահովելու համար Երևանի տարբեր հատվածներում առանձնացվել են տարածքներ:
Զինծառայողներն ապահովված են անհրաժեշտ բոլոր գործիքներով: