Վարչապետն այցելել է «Ոսկու աշխարհ» տոնավաճառ
ՏնտեսությունՎարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր` ապրիլի 11-ին, այցելել է Երևանի Մովսես Խորենացի փողոցում գտնվող «Ոսկու աշխարհ» տոնավաճառ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարը ծանոթացել է ոսկու շուկայում ներկայացված արտադրանքի տեսականուն և գներին, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց հուզ ող խնդիրներով, լսել յուրաքանչյուրի մտահոգությունները և քննարկել դրանց լուծման տարբերակներ:
Շնորհակալություն հայտնելով վարչապետին այցելության համար՝ ոսկու շուկայի աշխատակիցները խնդրել են վերանայել իրենց գործունեությանն կատմամբ կիրառվող հարկային պարտավորությունները և նպաստավոր պայմաններ ստեղծել առևտուրն աշխուժացնելու համար: Վարչապետ Աբրահամյանը, մանրակրկիտ ծանոթանալով «Ոսկու աշխարհ»-ի աշխատակիցներին մտահոգող հարցերին, հանձնարարել է էկոնոմիկայի նախարարին՝ տոնավաճառի աշխատակիցների հետ քննարկել բարձրացված խնդիրները և ներկայացնել դրանց լուծման առաջարկություններ: