Քարդաշյան քույրերը Գյումրիում են. եկեղեցում միջադեպ է տեղի ունեցել. Armlur.am
LifestyleՔիմ Քարդաշյանը և նրա քույրն այս պահին գտնվում են Գյումրի քաղաքում: Armlur.am-ի թղթակիցը Գյումրիից հաղորդում է, որ նրանք հանգրվանել են «Նանե» հյուրանոցում:
Քիչ առաջ նրանք դուրս են եկել հյուրանոցից և ուղևորվել Սուրբ Յոթ Վերք եկեղեցի։Եկեղեցում մոմավառության ժամանակ Քիմ Քարդաշյանի անվտանգության աշխատակիցներն արգելել են հասարակ ժողովրդի մուտքը եկեղեցի, ինչը առաջ է բերել Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի բուռն զայրույթն ու կոպիտ արձագանքը, ով հայտարարել է.«Եկեղեցու դռները ոչ ոքու առջև փակ չեն»:
Մեր թղթակիցը հայտնում է, որ չնայած Քարդաշյան քույրերը հյուրանոցում համար են պատվիրել` մի քանի ժամ են մնալու Գյումրիում:
Նրանք մտադրվել են այցելել իրենց հեռավոր ազգական Մարտուն Քարդաշյանի տուն:
Արման Գրիգորյան
Գյումրի