Սփյուռքի նախարարություն. «Քարդաշյանների այցը հնարավոր դարձավ մեր կայքի լավ աշխատանքի արդյունքում»
LifestyleArmcomedy.com-ը գրում է.
Սփյուռքի նախարարությունը իր եռամսյակային հաշվետվության մեջ արդեն ներառել է Քարդաշյանների այցը, ինչպես նաև լրացուցիչ գումարներ պահանջել` Հայաստանի համբավը բարձրացնելու և հնչեղությունը հզորացնելու համար:
«Հա ի՞նչ` Քիմը տեխնիկապես սփյուռքից ա. մենք Սփյուռքի նախարարությունն ենք, ուրեմն.. դե… ինքը մեր պրոյեկտն ա…», – նշում է Սփյուռքի նախարարության խոսնակ Հրածին Հակոբյանը:
Խոսնակը լրագրողներին հայտնեց, որ Քարդաշյանների այցը եղել է նախարարության ծրագրում 2009 թ.-ից: «Որոշ մարդիկ թերահավատ էին մեր նախարարության արդյունավետության հարցում: Ինչ ասես չասեցին մեզ», – ասում է նախարարության անանուն ղեկավարը. – «Կերա՞ք: Տեսա՞ք` ինչեր ենք անում: Տեսա՞ք` ոնց ենք տժժցնում»:
«Ինչ ասես չասեցին մեզ կայքի վրա տարեկան քանի միլիոն ծախսելու համար», – շարունակում է նախարարության փորձագետ Հասմիկ Հակոբյանը. -«Տեսա՞ք` ինչ կալիբրի մարդու գրավեց մեր կայքը»:
«Մեր ինֆորմացիայով` Հայաստան գալու որոշումը եղել է Քիմի` էն լիքոտ քրոջինը», – բացատրում է նախարարության կայքի թարմացման երկրորդ պատասխանատուի երրորդ քարտուղար Վլադիկ Հակոբյանը: «Նա (Քլոուի Քարդաշյանը – խմբ.) ասաց Քիմին` այ քուր, հլը նայի ինչ կայք եմ գտել` «Սփյուռքի նախարարություն»: Դե Քիմն էլ ասեց` հոպ, բա մենք էլ ենք սփյուռք… Մի հարմար ծրագիր չկա՞, մի երկու օրով գնանք: Ու ըտեղ գտան «Արի տուն» ծրագիրը ու եկան»:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: