Արամ Ա-ն ժամանել է Վատիկան
ՀասարակությունՄեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ժամանել է Վատիկան՝ մասնակցելու ապրիլի 12-ին Սուրբ Պետրոս տաճարում կայանալիք՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագին: Ինչպես տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքը, Արամ Ա-ի գլխավորած պատվիրակության կազմը բավական ներկայացուցչական է: Պատվիրակությունում են Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Արք. Սարգիսյանը, Կիպր ոսի Հայոց Թեմի առաջնորդ Նարեկ արքեպիոսկոպոս Ալմեզյանը, Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանը, Եփրեմ արքեպիոսկոպ Թապագյանը: Արամ Առաջինը ներկա կգտնվի նաեւ Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված այլ միջոցառումների: