Քանյեն հայկական վանքում քողով ծածկել է Քիմի մազերը. Dailymail-ի ուշագրավ անդրադարձը (լուսանկարներ)
LifestyleYerkir.am-ը գրում է.
Բրիտանական The Daily Mail-ն անդրադարձել է ապրիլի 9-ին Գեղարդի վանքային համալիր Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի այցելությանը և ներկայացնում է Քիմի Instagram-ում հրապարակված լուսանկարները:
Պարբերականը հիշեցնում է, որ այս ամսվա սկզբին Քիմ Քարդաշյանն իր ընտանիքի հետ ժամանել է իր պատմական հայրենիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ:
Հիշեցնենք՝ նույն օրը Քարդաշյան ընտանիքը շրջել էր մայրաքաղաքում, այնուհետև վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել էր Քարդաշյան ընտանիքի անդամներին:
Քիմը և Քլոեն վարչապետի հետ հանդիպման ժամանակ խոստացել են առաջ տանել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
Իսկ երեկ Քիմ Քարդաշյանն իր ընտանիքի հետ ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անմար կրակի մոտ:










