99-ամյա տատիկը հագուստ է կարում կարիքավոր երեխաների համար (լուսանկարներ)
Lifestyle99-ամյա Լիլիան Վեբերը, ում արդեն Բարի Սամարացի անվամբ են կնքել, ամեն օր կարում է հագուստ այն երեխաների համար, ովքեր կարիքը ունեն: Վերջին տարիների ընթացքում սկսել է հագուստներ կարել Աֆրիկայի կարիքավոր երեխաների համար:
Տատիկը հույս ունի, որ յուրաքանչյուր երեխա, ով կկրի իր կարած հագուստը, իրեն հպարտ կզգա: Տատիկը նպատակ ունի կարել 1000 զգեստ մինչև մայիսի 6-ը, երբ կլրանա վերջինիս 100-ամյակը:
Նա փորձում է պատրաստել այնպիսի զգեստներ, որոնք կտարբերվեն միմյանցից, որպեսզի աղջիկները ունենան իրենց յուրօրինակ հանդերձանքը: