ՌԴ մեկնող հայ ուղեւորները մնացել են Սադախլոյի անցակետում
ՀասարակությունՓրկարար ծառայությունն ապրիլի 12-ին, ժամը 20.51-ին ահազանգ է ստացել, որ Վրաստանի Հանրապետությունում՝ Բագրատաշեն - Սադախլո մաքսային կետում, Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն ուղեւորվող «Ֆորսաժ-Տուր» տուրիստական կազմակերպությանը պատկանող ավտոբուսի վարորդ՝ ՌԴ քաղաքացի Կ.Ա.-ի եւ Վրաստանի Հանրապետության սահմանային կետի աշխատակիցների միջեւ ծագած վիճաբանության արդյունքում Կ.Ա.-ը ձերբակալվել է եւ տեղափոխվել Մարնեուլիի ոստիկանության բաժանմունք:
Ավտոբուսի 50 ուղեւորներ մնացել են սահմանային կետում եւ չեն կարողանում շարունակել ընթացքը:
«Ֆորսաժ-Տուր» տուրիստական կազմակերպության ղեկավար Կ.Թ.-ը հավաստիացրել է, որ 2 ժամվա ընթացքում ընկերության մեկ այլ վարորդ ուղեւորներին կտեղափոխի ՌԴ:
Դեպքի մասին տեղեկացվել են Վրաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպան Յ. Վ.-ը, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահը, «Ֆորսաժ-Տուր» տուրիստական կազմակերպության ղեկավար Կ.Թ.-ը, ՃԿԱԿ-ում Ֆինանսների նախարարության պատասխանատու Ա.Բ.-ը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: