«Հռոմի պապի՝ «ցեղասպանություն» բառն օգտագործելուց հետո Ֆեյսբուքի ադրբեջանական տիրույթում վայնասուն է»
ԲլոգԱդրբեջանագետ Սարգիս Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր Վատիկանում տեղի ունեցած պատարագից ու Հռոմի պապի' ցեղասպանություն բառը օգտագործելուց հետո ֆեյսբուքի ադրբեջանական տիրույթում բառիս բուն իմաստով վայնասուն է բարձրացել: Էլ ինչ ասես էտ մարդու հասցեին չեն ասում: Բայց ամենահետաքրքիր միտքն այն է, որ քրիստոնյաները իրար պաշտպանում են, իսկ ահա մուսուլմաններն իրար կոկորդ են կրծում: Այն, որ մուսուլմաններն իրար կոտորում են, փաստ է, բայց արի ու էտ հիմարներին բացատրի, որ քրիստոնյաներն էլ իրար էդքան շատ չեն սիրում ու հարկ եղած դեպքում էլի լավ կոտորում են իրար: Շատերը հուսահատ մեջբերում էին իրանց հին ու ծեծված "թյուրքի ընկերը միայն թյուրքն է" արտահայտությունը: Էսքանից հետո մարդու մոտ ցանկություն է առաջանում հավաքել էս տարածաշրջանի թյուրքական մասսային ու ուղարկել դեպի իրենց մայր հայրենիք' Մոնղոլիայի հյուսիսային տարածքներ: Կամ վատագույն դեպքում միջինասիական թյուրքական որևէ հանրապետություն: Համ մենք կպրծնենք, համ էլ էս տարածքներում դարեր ի վեր ապրող ժողովուրդները: Ասածս այն է, որ Ադրբեջանը պիտի կործանվի ու կկործանվի հաստատ»: