Քիմ Քարդաշյանը ճիշտ է արել, որ այս օրերին բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության մասին. Տաճատ Սարգսյան
ՀասարակությունՀայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը ողջունում է Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան և բարձր է գնահատում նրա ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում:
Ապրիլի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը Տաճատ Սարգսյանը նկատեց, որ Քիմ Քարդաշյանը 1915թ. կոտորված 1.5 միլիոն հայերի ժառանգներից է, և այս օրերին պարտավոր էր իր բողոքի ձայնը բա րձրացնել, ինչը և արել է:
«Այս օրերին ցանկացած հայ պարտավոր է իր բողոքի ձայնը բարձրացնել: Քիմ Քարդաշյանը շատ ճիշտ է արել, որ եկել է իր հայրենիք ու հենց հայրենիքում է բարձրացրել իր բողոքի ձայնը»,- ընդգծեց Տաճատ Սարգսյանը:
Անդրադառնալով խոսակցություններին, թե Քիմ Քարդաշյանն այս ընթացքում ավելի շատ բան արեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու համար, քան դա արել են Հայաստանի իշխանությունները՝ Տաճատ Սարգսյանը կոչ արեց չգերագնահատել Քիմ Քարդաշյանի դերն ու անելիքներն այդ հարցում:
«Նման համեմատությունը տեղին չէ և ոչ կոռեկտ է: Հայաստանի իշխանություններն արել են ամեն հնարավոր բան՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներտը բարձր մակարդակով կազմակերպելու համար»,- ընդգծեց Սարգսյանը:Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ կոռեկտ չի համարում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Քիմ Քարդաշյանի և Հայաստանի իշխանությունների կատարած գործողությունների համեմատությունը: