Քարդաշյանի թիկնապահը հայերենով շնորհակալություն է հայտնել ՀՀ ոստիկանությանը
ԲլոգՔիմ Քարդաշյանի հետ Հայաստան ժամանած թիկնապահը՝ Փասկալ Դուվիերը, ով Instagram-ի իր էջում պարբերաբար լուսանկարներ էր տեղադրում և մեկնաբանություններ անում այցի մասին, գրել է.
«Մեծ շնորհակալություն եմ հայտնում իմ աջակցող Pantera անվտանգության թիմին և տեղական ոստիկանությանը: Դուք բոլորդ մեծ աշխատանք եք կատարել: Հուսով եմ՝ կրկին կհանդիպենք և կաշխատենք միասին: Թույլ տվեք փորձեմ այդքանը հայերենով ասել «Շնորհակալություն»: Որպես թիմ միասին աշխատելը կարևոր էր Ուեսթ ընտանիքի և Քլեո Քարդաշյանի անվտանգությունն ապահովելու համար»: