Կապան-Ծավ-Մեղրի ավտոճանապարհը երկկողմանի բաց է
ՀասարակությունԿապան-Ծավ-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 52,5-րդ կմ հատվածում փլուզված ժայռաբեկորները ապրիլի 13-ին` ժամը 12:00-ի դրությամբ, Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները մաքրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, ճանապարհը երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: