Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով
ՀասարակությունՀանրապետության տարածքում ապրիլի 14-ի գիշերը` Սյունիքում, 15-18-ին` առանձին շրջաններում` առավելապես գիշերը և օրվա երկրորդ կեսին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Քամին արևելյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ:
Երևանում ապրիլի 14-18-ին` առավելապես օրվա երկրորդ կեսին, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի և ամպրոպի հավանականություն: Ապրիլի 14-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +15աստիճան, ապրիլի 15-ին՝ +17, ապրիլի 16-ին՝ +19, ապրիլի 17-ին՝ +21, ապրիլի 18-ին՝ +23 աստիճան: