Վախճանվել է գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Գյունտեր Գրասը
Մշակույթ87 տարեկան հասակում ապրիլի 13-ին Գերմանիայում վախճանվել Է գերմանացի գրող, գրականության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Գյունտեր Գրասը: Այս մասին հաղորդել Է DPA գործակալությունը:
Գրողը մահացել Է Լյուբեկում:Գյունտեր Գրասը ծնվել Է 1927 թվականին Դանցիգում՝ Ազատ քաղաք-պետությունում, որը կազմավորվել Էր 1920 թվականի հունվարի 10-ին:
Այժմ այդ քաղաքն անվանվում Է Գդանսկ եւ գտնվում Է ժամանակակից Լեհաստանի տարածքում:
Գրասի գրչին են պատկանում այնպիսի հռչակավոր վեպեր եւ պատմվածքներ, ինչպիսիք են «Տեղական անզգայացմամբ», «Կատուն եւ մուկը», ինչպես նաեւ ամենահայտնին՝ «Թիթեղե թմբուկը»: Այս փիլիսոփայական այլաբանության Էկրանավորումը գերմանացի ռեժիսոր Ֆոլկեր Շլյոնդորֆին 1979 թվականին բերել Է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ», իսկ հաջորդ տարի՝ «Օսկար» մրցանակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: