Դոլարի փոխարժեքը նվազել է շուրջ 1 դրամով
ՏնտեսությունՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` ապրիլի 13-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.02 դրամով` կազմելով 475.3 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.6 դրամով և կազմել 501.06 դրամ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.37 դրամով` կազմելով 9.06 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն նվազել է 4.68 դրամով և կազմել 693.46 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը ապրիլի 13-ին կազմել է 18 հազար 297.22 դրամ, արծաթի գինը՝ 249.62 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 794.92 դրամ: