Տեղաբաշխվել են 500 մլն դրամի պետական պարտատոմսեր
ՀասարակությունՖինանսների նախարարությունն անցկացրել է 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39111164 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության լրատվական ծառաությունից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 911 մլն դրամ, որից մրցակցային` 835 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 76 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 455 մլն 616 հազար 765 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.8457 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.0900 տոկոս: Աճուրդին մասնակցել են 3 գործակալ և գանձապետական պահառուն: