Քայնե Ուեսթը 30 րոպեանոց համերգի համար 3 միլիոն դոլար է ստանում
LifestyleԱշխարհահռչակ ռեփեր Քայնե Ուեսթի՝ երեկ Կարապի լճում ունեցած խելահեղ համերգը բուռն քննարկման թեմա է դարձել միջազգային մամուլում ու սոցիալական ցանցերում: Նման բացառիկ համերգ, այն էլ՝ անվճար, Հայաստանում դեռևս չէր եղել: Այս մասին գրում է life.panorama.am-ը:
Քայնե Ուեսթը աշխարհի ամենթանկ վարձատրվող երգիչներից է համարվում: Օրինակ՝ 2013 թվականին Ղազախստանի նախագահի թոռան հարսանիքին 30 րոպե երգելու համար նա 3 միլիոն դոլար հոնորար է ստացել: