Հայաստանում գրանցվել է 2.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
ՀասարակությունՀՀ ՏԿԱԻ նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ապրիլի 14-ին՝ տեղական ժամանակով ժամը 00.41-ին (Գրինվիչի ժամանակ՝ 20.41-ին), գրանցվել է 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայ նության 40.310 և արևելյան երկայնության 45.130:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: