Հանրապետության մի շարք ճանապարհներ պատված են մերկասառույցով
ՀասարակությունՀանրապետության ամբողջ տարածքում ապրիլի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է:
Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
X