Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ
ՀասարակությունՀանրապետության տարածքում ապրիլի 15-18-ին հյուսիսային առանձին շրջաններում, 19-ին շրջանների զգալի մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Քամին արևելյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ:
Երևանում ապրիլի 15-18-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպամածության ավելացում, էական տեղումներ չեն սպասվում, 19-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 15-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +18 աստիճան, ապրիլի 16-ին՝ +20, ապրիլի 17-ին՝ +22, ապրիլի 18-ին՝ +24, ապրիլի 19-ին՝ +26 աստիճան: