Աշխարհի հայերը՝ Buzzfeed-ի ֆոտոշարքում (լուսանկարներ)
LifestyleՈւղիղ 100 տարի առաջ ավելի քան 1 մլն մարդ սպանվեց Հայոց ցեղասպանության ընթացքում։ Հայ առաջնորդները ձերբակալվեցին և սպանվեցին։ Կանայք և երեխաները ստիպված եղան գնալ սիրիական ճամբարներ, սակայն Օսմանյան իշխանությունները գիտեին, որ նրանք միևնույնն է՝ չեն հասնի այնտեղ, գրում է Buzzfeed պորտալը։
Հայերին հարկադրաբար տեղահանելու հետևանքով ստեղծվեցին հայկական համայնքներ ամբողջ աշխարհում։ Այս տարի հայերը պատրաստվում են Ցեղասպանության 100-ամյակի տարելիցին։
Նախորդ շաբաթ ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի այցը Հայաստան և, մասնավորապես, Երևանում Ցեղասպանության զոհերի հուշահամալիր ավելի մեծ ուշադրություն հրավիրեց այդ հարցի վրա, քան նախորդ տարիներին։
Լուսանկարիչ Սքոթ Թուֆանկջյանը լուսանկարել է հայրենիքից հեռու ապրող հայերին և ոչ միայն նրանց։ Ֆոտոշարքը ներկայացված է նրա՝ There Is Only the Earth: Images from the Armenian Diaspora Project նոր գրքում։