Դոլարի փոխարժեքը նվազել է 1.24 դրամով
ՏնտեսությունՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` ապրիլի 13-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.24 դրամով` կազմելով 474.06 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.59 դրամով և կազմել 500.47 դրամ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.09 դրամով` կազմելով 9.15 դ րամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն նվազել է 0.01 դրամով և կազմել 693.45 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը ապրիլի 13-ին կազմել է 18 հազար 449.82 դրամ, արծաթի գինը՝ 252.9 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 894.34 դրամ: