Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը նոր պետ ունի
ՀասարակությունՈստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնում է նշանակվել Վարդան Մինասյանը: Այս մասին Orer.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Նախկինում նա զբաղեցնում էր նույն վարչության պետի տեղակալի պաշտոնը:
Այս պաշտոնը թափուր էր մնացել նախորդ շաբաթ՝ Ռոմիկ Մկրտումյանի պաշտոնանկությունից հետո: