«Հրապարակ». Կապանում հարկայինի պետ է նշանակվել Արթուր Այվազյանը՝ Վարդան Այվազյանի ազգականը
Հասարակություն«Ֆինանսների նախարարությունում կատարվող ռոտացիոն փոփոխությունների շրջանակներում Կապանում հարկայինի պետ է նշանակվել Արթուր Այվազյանը: «Նշանակվել է փետրվարին, համակարգի հին և փորձառու աշխատակիցներից է»,- հայտնեցին նախարարության լրատվականից: Ա. Այվազյանը հարկային է մտել 2000թ. մարտին: Տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ իրավաբանական վարչության պետի տեղակալ, դատական ակտերի կատարման բաժնի պետ, Ապարանի տարածքային հարկային տեսչության պետ, սակայն առավել հայտնի է ոչ թե աշխատանքային որակներով, այլ նրանով, որ Աժ պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար և օլիգարխ Վարդան Այվազյանի ազգականն է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։